Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին և ինքնավարության բնական պաշարների նախարար Աշթի Հավրամին այսօր կայցելեն Թուրքիա: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Այցի ընթացքում հնարավոր է փաստաթղթեր ստորագրել՝ Թուրքիա իրաքյան նավթի մատակարարումների մասին:
Ծրագրված է նաև Բարզանիի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: