Հետազոտողները վստահ են, որ Մարսի և այլ մոլորակների նվաճողները առանց որևէ խնդրի կարող են լավ բերք հավաքել: Անտարկտիդայում աշխատող գերմանացի հետազոտողները ստացել են բանջարեղենի առաջին քանակը: Բույսերը աճել են Neumeyer 3 կայանի ջերմոցներում: Այդ մասին հայտնում է SlashGear-ը:

Ջերմոցը գիտնականներին մոտ 4 կգ հազար, 20 հատ վարունգ և 70 հատ բողկ է տվել: Հետազոտողները նշում են որ բերքը հավաքվել է բարձր տեխնոլոգիաներով հարուստ ջերմոցից, այն դեպքում, երբ դրսում -20 աստիճան է եղել:
Հետագայում գիտնականները կարող են նմանատիպ ջերմոցներ հավաքել տիեզերական կայաններում և մոլորակներում: Գերմանացի գիտնականները խոստանում են, որ շուտով կստանան մրգերի առաջին բերքաքանակը:











































