Զենքի վաճառքի մեջ մեղադրվող ռուսաստանցի Վիկտոր Բուտը, որին Թաիլանդի իշխանությունները նախօրեին արտահանձնել էին ԱՄՆ իրավապահներին, արդեն իսկ տեղափոխվել է Նյու Յորքի մեկուսարան,- հայտնում է РИА “Новости”-ն` վկայակոչելով ամերիկյան իրավապահ մարմիններում անանուն աղբյուրները: Լրագրողներին դեռևս չի հաջողվում կապվել Բուտի հետ, սակայն տեղի ունեցող իրադարձությունները ակտիվ կերպով մեկնաբանում է նրա կինը: Ալլա Բուտի կարծիքով, իր ամուսինը լիարժեք բարոյական իրավունք ունի իրեն լքած Ռուսաստանից վրեժ լուծելու` ամերիկացիներին հայտնելով իրեն հայտնի գաղտնիքները: