Չինաստանի առևտրի կենտրոնները իրենց հաճախորդներն վարձու զուգընկերներ են առաջարկել: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը:
Ապրիլի 5-ին նման ծառայություն է հայտնվել Հեբեյ մարզի առևտրի կենտրոններից մեկում: Առևտրի կենտրոնում տղամարդիկ ցուցադրվում են խանութ-սրահների ապակե պատերի ետևում: Նրանցից որևէ մեկին 30 րոպեով վարձակալելու համար պետք է վճարել 1 յուան: Այնուհետև նա գնորդուհու հետ կշրջի խանութներով, կպահի նրա պայուսակները, կլուսանկարի և կզրուցի նրա հետ:










































