Page Six կայքի լրագրողների պնդմամբ՝ Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել 42-ամյա ճարտարապետ Ների Օքսմանի հետ: Ներին ծնվել է Իսրայելում, բայց ապրում է ԱՄՆ-ում. նա Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր է: Խոսվում է, որ Ներիի և Փիթի հարաբերությունների հիմքում նրանց ընդհանուր հետաքրքրությունն է: Ճարտարապետությամբ լրջորեն հետաքրքրված Բրեդը խնդրել է Ներիին օգնել իրեն ինչ-որ նախագծի հարցում:

«Փիթը և Ներին միանգամից ընդհանուր լեզու են գտել և գնալով ավելի շատ ժամանակ են անցկացնում միմյանց հետ: Ակնհայտ է, որ նրանք համակրում են միմյանց, և հավանաբար նրանց միջև սիրավեպ է սկիզբ առնում»,- գրում է աղբյուրը:










































