Աշխարհում առաջին տիեզերական հյուրանոցը կհայտնվի 2022 թվականին: Նրա կառուցմամբ Aurora մոդուլային ուղեծրային կայանում զբաղվում է ամերիկյան Orion Span ընկերությունը: Այդ մասին տեղեկացնում է SpaceNews-ը:

Հյուրանոցի տարածքը կկազմի 42 քմ, որտեղ միաժամանակ կարող են գտնվել չորս հյուր և անձնակազմի երկու անդամներ:
![]()
«Հյուրերը կգտնվեն Երկրի մակերեսից 320 կմ բարձրության վրա, որտեղ ամբողջ ընթացքում չի գործի ձգողականությունը»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրենկ Բունգերը:

Հյուրանոցը կպտտվի Երկրի շուրջը յուրաքանչյուր 90 րոպեն մեկ, ինչի շնորհիվ հյուրերը հնարավորություն կունենան դիտելու օրական 16 մայրամուտ և արևածագ: Նշվում է, որ տիեզերական հյուրանոցում 12 օր տևող հանգիստը կարժենա 9,5 մլն դոլար:










































