Tuesday, 30 06 2026
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին

Եղեգնաձորում բռնության գործադրմամբ խուլիգանության 4 մասնակիցներին առաջադրվել է մեղադրանք

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` մի խումբ անձանց կողմից բռնության և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վերաբերյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ֆրունզե, Վահե, Արտակ Բադալյաններն ու Հովիկ Հովակիմյանը որպես զենք օգտագործվող առարկաներով կոտրել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրի գույքն ու բռնություն գործադրել այնտեղ հյուրընկալված անձանց նկատմամբ` ծեծի ենթարկելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Ֆրունզե և Վահե Բադալյանները 01.01.2018թ.-ին` ժամը 05:30-սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիր, որտեղ նկատելով ընտանիքի հետ հյուրընկալված Հ. Գալստյանին` նրան հանձնարարել են կանչել հյուրանոցի տնօրենին: Հ. Գալստյանը խնդրել է այդ հարցով դիմել հյուրանոցի աշխատակցուհուն, քանի որ ինքն ընդամենը հյուր է: Այդ պատասխանը վրդովվեցրել է Ֆրունզե և Վահե Բադալյաններին, ովքեր, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հյուրանոցի աշխատակիցների և այցելուների նկատմամբ, ապա` հայհոյանքներ տալով հարձակվել են Հ. Գալստյանի վրա և սկսել ծեծել նրան: Ֆ. Բադալյանը փորձել է նաև դանակով հարվածել վերջինիս: Այդ ընթացքում Ֆրունզե և Վահե Բադալյանները հարվածներ են հասցրել նաև հորը պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտած Հ. Գալստյանի որդուն: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետևանքով Հ. Գալստյանը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:

Վահե և Ֆրունզե Բադալյաններն իրենց խուլիգանական գործողությունները դադարեցրել են միայն հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանի միջամտության արդյունքում և հեռացել: Սակայն իրենց հակաօրինական վարքագիծը շարունակելու դիտավորությամբ որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են` իրենց հետ բերելով մետաղապլաստե կտրված խողովակներով և դանակով զինված ևս 7-8 հոգու, այդ թվում` Հովիկ Հովակիմյանին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից Արտակ Բադալյանին:

Ներխուժելով սրահ` Ֆրունզե Բադալյանը որպես զենք օգտագործվող մետաղապլաստե խողովակով հարվածներ է հասցրել հյուրանոցի աշխատակից Ժ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Հովիկ Հովակիմյանը, իր հերթին, դանակը ձեռքին հայհոյանքներ է տվել և սպառնացել բռնություն գործադրել Ժ. Հարությունյանի նկատմամբ:

Այնուհետև, Ֆրունզե Բադալյանի ցուցումով խուլիգանության մասնակիցները, այդ թվում` Արտակ Բադալյանն ու Հովիկ Հովակիմյանը կոտրել են Դ. Մարտիրոսյանի` հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան ու հյուրանոցի գույքը: Ֆրունզե և Վահե Բադալյաններն էլ խուլիգանության մյուս մասնակիցների հետ կողպված դռները կոտրելով` ապօրինի ներխուժել են հյուրանոցային համարներ, սակայն դրանցում չհայտնաբերելով Հ. Գալստյանին և նրա որդուն` հեռացել են:

Խուլիգանական գործողությունների հետևանքով հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանին պատճառվել է զգալի չափերով գույքային վնաս, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, խաթարվել հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունը, որի պատճառով այնտեղ հյուրընկալված անձինք դիմել են փախուստի:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

 Ֆրունզե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով,

Վահե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Հովիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Արտակ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն  ավարտվել է:  Գործը  մեղադրական  եզրակացությամբ  հանձնվել է  դատավարական  հսկողություն  իրականացնող  դատախազին`  այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում