Thursday, 02 07 2026
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար

Մի գեղեցիկ առավոտ էլ Արթուր Վարդանյանը կարող է հրաժեշտ տալ կյանքին…

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական նիստը դեռ չսկսված՝ ընդմիջվեց մոտ մեկ ժամով՝ վատացել էր զինված խմբի պարագլուխը համարվող Արթուր Վարդանյանի ինքնազգացողությունը: Դատարանը շտապօգնություն հրավիրեց:

Դատարանին իր ուշանալու մասին հայտնել էր նաև ամբաստանյալներ Արման Հայրապետյանի ու Տիգրան Բոյաջյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Խչեյանը:

Դատական նիստի սկզբում շարունակվեց Արթուր Վարդանյանի գաղտնալսված  հեռախոսազրույցների հետազոտությունը:

Հրապարակվեցին Արթուր Վարդանյանի ու գյումրեցի տաքսիստ «ուստի»՝ Հակոբ Հակոբյանի երկու հեռախոսազրույցները:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը, բացի տաքսի-ծառայություն մատուցելուց, Աթուր Վարդանյանի հանձնարարությամբ նաև զենք-զինամթերք է հայթայթել, ինչի համար արդեն դատապարտվել է:

Նախ՝ Արթուր Վարդանյանը Հակոբ Հակոբյանին հայտնեց, թե նրա հարցով «պռոբլեմ չկա, բավական է նամակով դիմեն ու «Հայաստան կտեղափոխվի»: Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը Հակոբյանին խոստացել էր նրա զինծառայող որդու հարցով  «օգնել»:

Այնուհետև Արթուր Վարդանյանը Հակոբյանին հիշեցրեց, որ զենք-զինամթերքի՝ իրեն հարկավոր տեսակների ցուցակ է ուղարկել, թող Հակոբյանն ըստ այդ ցուցակի համարների՝ ասի, թե ինչ կարող են առաջարկել նրա ծանոթները:

Հակոբյանը սկզբում փորձում է ըստ ցուցակի թվարկել, օրինակ՝ «Առաջինը՝ 1400 դոլար, 3-րդի հատը՝  90 դոլար… կլոր փուչիկներ՝ յաշիկով՝ 4 յաշիկ…»:

Այնուհետև Հակոբ Հակոբյանը Արթուրին ասաց. «Դու պիտի ըսես՝ քեզի քանի հատ ա պետք, էստեղ  7 անուն ա գրված… Պիտի ասես՝ քանի յաշիկ ա պետք…»:

Ըստ ցուցակի թվարկումից Հակոբյանն անցավ ըստ սկզբնատառերի, ապա՝ նույնիսկ ըստ անվանումների զենք-զինամթերքի և առաջարկվող գների  թվարկման. «Առաջին տառը՝ «ՏՏ»՝ 1400 դոլար,  «ПК»՝ 2 հազար դոլար, «Մակար» կա՝ 1200 դոլար… փուչիկները՝ 90…»:

Արթուր Վարդանյանը ոգևորվեց  «ПК»-ի անունը լսելով. «Հա, դրանից ուզում եմ, բեր… Էն մյուսից էլ՝ պուճուրներից չէ, մեծերից բեր…»:

Այնուամենայնիվ, Հակոբ Հակոբյանը, չկարողանալով հեռախոսով լիարժեք տեղեկատվություն տալ, Արթուր Վարդանյանին ասաց. «Ելի արի, էլի… Դու կասես՝ որից քանի հատ կուզես, գների բազարը կենես… Էս ապրանքը պահեստից են բերում…»:

Արթուր Վարդանյանը դեմ չէր. «Ես որ գամ, կարա՞մ իմ աչքով ամեն բան տենամ… Ես հաստերի մագազինից եմ ուզում՝ ութ հատ… Պուլիմոտը… «ПК»-ն ուզում եմ… Տրուբից կա՞՝ էրկու հատ եմ ուզում… »:

Հակոբ Հակոբյան՝ «Քեզ10 րոպե ժամանակ, զանգի ասա՝ որից ինչքան ես ուզում, ինչ գին ես տալիս…»:

Արթուր Վարդանյան՝ «Մակարը» ինչքա՞ն էր»:

Հակոբ Հակոբյան՝ 1200 դոլար՝ հատը… շտուչնի են…»:

Երբ պետք է սկսվեր հաջորդ հեռախոսազրույցի հետազոտումը, հայտարարության համար ոտքի ելավ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ասաց. «Ես չգիտեմ՝ էս սերիալային ձայնագրությունների իմաստը ո՞րն է, ի՞նչ են ապացուցում: Արթուր Վարդանյանը սկզբից էլ ասել է, որ զենքերն իրենն են, ու ասել է, թե ինչի համար էին դրանք պետք եղել…»:

Այնուհետև պաշտպանը հայտարարեց, որ չնայած շտապօգնությունը ժամանել էր դատարան, ինչ-որ օգնություն ցույց է տվել, բայց Արթուր Վարդանյանը շարունակում է այնքան վատ զգալ, որ չի կարողանում նստած մնալ:

Այդ պահին ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանը՝ Ապարը,  չհամբերեց. «Կարողա՞ մի քանի տարի մնանք ստեղ»:

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ Արթուր Վարդանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում… Շուրջ մեկ տարի է՝ նա բողոքում է չկարգավորվող ջերմությունից, ճնշման տատանումներից, որովայնի շրջանի սուր ցավերից, գլխապտույտներից, ուշագնացություններից, նրա աչքերի մեջ դեղնությունը ավելացել է…»:

Պաշտպանը նշեց, որ ՔԿՀ են հրավիրվել մասնագետներ, նրանք կատարել են հետազոտություններ, կատարել են թոքերի ռենտգեն, որովայնի օրգանների գերձայնային հետազոտություն, ախտորոշել են՝ բրոնխիտ, տոնզիլիտ, նշանակել են բուժման կուրս, որը Վարդանյանը ստացել է, բայց նրա առողջական վիճակը շարունակում է վատթարանալ. «Նա արթնանում է շնչահեղձությունից… անզգայացել է ոտքի մի հատվածը… Նրա առողջական վիճակի բացասական դինամիկան ակնհայտ է… Միջնորդում եմ նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, կատարել համալիր հետազոտում և իրականացնել բուժում… Ինչո՞ւ եմ այս միջնորդությամբ դիմում դատարանին, ոչ թե՝ ՔԿՀ վարչակազմին… Քանի որ ամբաստանյալի առողջական վիճակի համար պատասխանատու է ոչ միայն այն հիմնարկը, որտեղ նա պահվում է, այլև դատարանը, որը քննում է քրեական գործը… Թող դատարանը որոշում կայացնի… Մի գեղեցիկ օր… մի առավոտ էլ կարող է Արթուր Վարդանյանը հրաժեշտ տալ կյանքին… Այդ դեպքում յուրաքանչյուրը իր չափով պիտի պատասխան տա…»:

Նախագահողը հայտնեց, որ պաշտպանի միջնորդությունը կուղարկի իրական հասցեատիրոջը՝ համապատասխան ՔԿՀ:

Քանի որ ըստ պաշտպանի հայտարարության՝ Արթուր Վարդանյանը այլևս չէր կարողանում նստած մնալ դատարանի դահլիճում, դատական նիստը հետաձգվեց մինչև հաջորդ ուրբաթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում