Մարդկային ատամներով տարօրինակ ձուկը ապշեցրել է Ինդոնեզիայի բնակիչներին: Ատամնավոր էակին բռնել են Արևմտյան Պապուայի Կիմինդորես քաղաքում: Առեղծվածային ձկանը բռնել է դպրոցի ուսուցիչը, ով ձկանը տվել է իր աշակերտին:
Տղան սարսափով հայտնաբերել է, որ ձկան երախում իսկական ատամներ են աճել: Ընտանիքը որոշել է սառեցնել կենդանուն:
«Ես բացեցի բերանն ու ուշադիր նայեցի, և իմ տղան ճիշտ էր. ներսում մարդկային ատամների նման մեծ ատամներ էին»,- պատմել է տղայի մայրը:










































