Կիևի Եվրոպական հրապարակում տեղի է ունեցել ցուցարարների և ոստիկանների հերթական բախումը, հայտնում է Ria Novosti-ն, փոխանցում՝ gazeta.ru-ն:
Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները շրջափակել են մի մեքենա ու դրանից դուրս բերել մի մարդու, ով, իրենց կարծիքով, ոստիկան է և իրենց հետևել է: Հետո հրապարակ է մտել ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մոտ 100 աշխատակից, հայտնում է gazeta.ru-ն:
Ցուցարարներն արցունքաբեր գազ են տարածել, պայթուցիկներ գործարկել: Չհաստատված տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը ևս գազ է կիրառել:
Բախումները սկսվել են մի քանի րոպե անց այն բանից, երբ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը:








































