Գանգուղեղային վնասվածքից հետո երաժշտական լսողություն չունեցող տղան իր մեջ երաժշտական բացառիկ տաղանդ է հայտնաբերել: Դուրս գալով հիվանդանոցից՝ նա սկսել է նվագել 13 երաժշտական գործիքներով:
Մինչև տեղի ունեցածը 19-ամյա ամերիկացի Լաքլան Քոննորսը փորձել է դաշնամուր նվագել սովորել, սակայն հաջողության չի հասել, քանի որ երաժշտական ունակություն չի ունեցել՝ հայտնում է CBS4-ը:
Լաքլանը սպորտի սիրահար է եղել: Սիրել է լաքրոս խաղալ, հույս է ունեցել հետագայում պրոֆեսիոնալ մակարդակի հասնել: Խաղերից մեկի ժամանակ ստացած վերքի պատճառով տղան հոսպիտալացվել է:
Հետո ևս մի քանի հարված է ստացել գլխի հատվածում, ինչից հետո նրա մոտ սկսվել են էպիսլեպսիկ նոպաներ, և Քոննորսը մի քանի շաբաթ անցկացրել է հիվանդանոցում:
Դուրս գրվելուց հետո ստիպված հրաժարվել է մարզիկ դառնալու երազանքից, փոխարենը մի քանի երաժշտական գործիք է նվագում:
Բժիշկների խոսքով՝ գլխի վնասվածքները կարող են խթանել ուղեղի՝ նախկինում չօգտագործված հատվածները:









































