Saturday, 20 06 2026
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է

Մատչելի բնակարան զինծառայողներին. հիփոթեքային վարկեր տարեկան 5 տոկոսով, պետությունը կփոխհատուցի կանխավճարը

Հայաստանում պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության սպայական անձնակազմի զինծառայողների համար մատչելի պայմաններ են ստեղծվում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը, որով զինծառայողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար:

Մասնավորապես, նոր ծրագրով վարկերը տրամադրվելու են ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի մինչև 90 տոկոսի չափով, որը ենթադրում է ընդամենը 10 տոկոս կանխավճար: Կանխավճարը փոխհատուցվում է պետության կողմից: Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով:

Վարկի տարեկան տոկոսադրույքն առավելագույնը 9 տոկոս կլինի, որից պետության կողմից սուբսիդավորվելու է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսային կետը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն: Ստացվում է, որ զինծառայողի համար հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5 տոկոս: Անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու պարագայում վարկառու զինծառայողը կկարողանա օգտվել նաև եկամտահարկի միջոցով վարկի տոկոսները մարելու պետական ծրագրից:

Ծրագրում ընդգրկված զինծառայողի՝ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը դադարում է սույն ծրագրով շահառու հանդիսանալուց և նրա համար դադարում են հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ զինծառայողը երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի է անցնում կամ առնվազն 12 տարի 6 ամիս ընդհանուր զինվորական ծառայության ժամկետ ունի և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շա-հառու դառնալ և պետական աջակցություն ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 400 զինծառայող, ոստիկանության 37 զինծառայող, ազգային անվտանգության ծառայության 25 զինծառայող, քրեակատարողական ծառայության 5 զինծառայող: Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակցության այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում