Բարբադոսցի գեղեցկուհի Ռիհաննան Լոս Անջելեսի American Music մրցանակաբաշխությանը հանդիսատեսին ուրախացրել է իր ելույթով:
25-ամյա գեղեցկուհին Nokia Theatre-ի բեմին հայտնվել է Jean Paul Gaultier Couture սև զգեստով և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է Diamonds հիթը:
Նշենք, որ American Music Awards-ի մրցանակաբաշխության արարողությանը Ռիհաննան մի քանի պատվավոր մրցանակներ է ստացել՝ դառնալով «Տարվա դեմք» և «R&B ոճում լավագույն երգչուհի»:










































