Friday, 05 06 2026
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

Վարչապետական ռեբուսն ամբողջացավ. Սարգսյանի անակնկալը

Ապրիլի 5-ին GALLUP International ասոցիացիայի անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ընկերությունը ներկայացրեց հանրության շրջանում անցկացված սոցհարցումը, թե ում են ուզում տեսնել ՀՀԿ-ի ներկայացրած վարչապետ: Ստացվել է հետաքրքիր պատկեր. հանրության 27 տոկոսից ավելին վարչապետ է տեսնում Կարեն Կարապետյանին, իսկ Սերժ Սարգսյանին՝ միայն 24 տոկոսը: Մոտ 10 տոկոսը վարչապետ է տեսնում Վիգեն Սարգսյանին: Առաջին հայացքից թվում է, որ առաջատարը Կարեն Կարապետյանն է, բայց իրականում առաջատարը Սարգսյանն է՝ Սերժ և Վիգեն Սարգսյանների ընդհանուր առմամբ 34 տոկոսով:

Բանն այն է, որ խորքային առումով Վիգեն Սարգսյանը ներկայումս խաղի մեջ է Սերժ Սարգսյանի շնորհիվ, և համենայնդեպս առայժմ նա ընդամենը հավակնորդների շարքում է, ում Սերժ Սարգսյանը պատրաստվում է փոխանցել իր վարչապետական փորձը: Հարց է առաջանում՝ իսկ վարկանիշը:

Այսինքն՝ մեծ հաշվով սոցհարցումը ապրիլի 9-ին ընդառաջ բերում է բավականին ուշագրավ պատկեր և ըստ այդմ, հարցադրում՝ Սարգսյան-34 տոկոսը Սե՞րժ, թե՞ Վիգե՞ն Սարգսյանի 34 տոկոսն է, որովհետև այդ համատեքստում, իհարկե, ոչ դե յուրե, ոչ ուղղակի, սակայն համատեքստային առումով իրավիճակը ստանում է նաև մեկ այլ պատկերային վարիացիա. թվում է՝ դա հարցում է Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան վարկանիշակռվի թեմայով, բայց իրականում փաստորեն դա հարցում է ՀՀԿ-ի, այսպես ասած, ապագա կամ ավելի ապագա վարչապետի թեմայով, որտեղ առաջատարը, թեկուզ անուղղակի, հաշվի առնելով ընդհանուր քաղաքական կոնտեքստը՝ ներառյալ ուժերի հարաբերակցությունն ու հարաբերությունների բնույթը իշխանության մեջ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է:

Ընդ որում, այս կամա թե ակամա մեսիջը հրապարակում է հայտնվում ուշագրավ պահի, այսպես ասած՝ վճռորոշ և «խորհրդավոր» շաբաթի շեմին, երբ ներիշխանական հարաբերությունները կլինեն բավականին աննախադեպ հարաբերակցության մեջ, ու նաև Մոսկվայում անվտանգության համաժողովից հետո, որտեղ նախօրեին բավականին ուշագրավ ելույթ էր ունեցել Վիգեն Սարգսյանը՝ ըստ էության հայտարարելով, որ Հայաստանն իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը կառուցելու է որևէ ուժային կենտրոն չմերժելու սկզբունքով, իր շահը տեսնելով և փնտրելով ամենուր:

Այս երկու հանգամանքների ֆոնին հրապարակված հարցման տողատակում գուցե Սերժ Սարգսյանի ակնարկն է, որ եթե ինչ-ինչ հանգամանքներ իրեն խանգարեն լինել վարչապետ, ապա պոտենցիալ ամենաբարձր կամ, այսպես ասած, ամենալեգիտիմ վարչապետը կլինի Վիգեն Սարգսյանը, ոչ թե Կարեն Կարապետյանը, որովհետև 24,8 տոկոս վարկանիշով Սերժ Սարգսյանը իր այդ պաշարը եթե ավելացնի Վիգեն Սարգսյանի ավելի քան 10 տոկոսի, ավելի կոնկրետ՝ 10,9 տոկոսի վրա, ապա ընդհանուր առմամբ կստացվի մոտ 35 տոկոս՝ ավելի բարձր, քան Կարեն Կարապետյանի դեպքում:

Իհարկե, հանրությունը ցանկացած սոցհարցման վերաբերյալ ունի իր «ուրույն» կարծիքը, որը գերակշռող դեպքերում հիմնված չէ վստահության վրա, սակայն տվյալ պարագայում խնդիրը տոկոսների համեմատական և ստուգաբանական վերլուծությունը չէ, այլ քաղաքական շերտերը, որ կամա թե ակամա առկա են դրանց տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում