Սթենֆորդի համալսարանի Բշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ լյարդի բջիջներում թելոմերազ ֆերմենտի ակտիվության մեծացումը նպաստում է օրգանի վերականգնմանը:
Թելոմերազն իրենից սպիտակուցային համալիր է ներկայացնում, որը խոչընդոտում է տելոմերների երկարության չափազանց կրճատմանը: Համարվում է, որ տելոմերների կարճացումը բջիջների ծերացման հիմնական պատճառներից մեկն է:
Թելոմերազի ակտիվությունը արգելափակող մուտացիաները մարդկանց և կրծողների մոտ ցիռոզ են առաջ բերում: Միևնույն ժամանակ ֆերմենտի չափազանց մեծ ակտիվություն է նկատվում լյարդի քաղցկեղի չարորակ բջիջներում:
![]()
Գիտնականները պարզել են, որ մկների մոտ լյարդի բոլոր բջիջների 3-5 տոկոսը մեծ քանակությամբ թելոմերազ են արտադրում, բայց միևնույն ժամանակ, նրանցում ավելի պասիվ են սովորական նյութափոխանակությանը մասնակցող գեները: Այս բջիջները հավասարաչափ բաշխված են լյարդի վրա, և օրգանի վնասման դեպքում նրանք սկսում են բազմանալ՝ նոր հյուսվածք ստեղծելով:
Այսիպիսով, գիտնականները լիահույս են, որ կարելի է դեղամիջոցներ մշակել լյարդի ցիռոզը և լյարդի բջիջների ծերացումը կանխելու համար:






































