Կանադացի գիտնականները պարզել են, որ մակարոնի օգտագործումը կարող է բերել քաշի կորստի: Գիտնականները 30 հետազոտություն են վերլուծել, որոնցում 2.5 հազար մարդ է մասնակցել, ովքեր բոլոր ածխաջրերը ստանում էին մակարոնեղենից:
Գիտափորձի մասնակիցները մակարոն են օգտագործել շաբաթական երեք անգամ. յուրաքանչյուր բաժինը մոտավորապես սովորական բաժակի կեսի չափով:

Երեք ամիս անց հետազոտության մասնակիցները, նման սննդակարգով, միջինում մոտ 500 գրամ քաշ են կորցրել:
«Աշխատանքը ցույց է տվել, որ մարդ կարող է քաշ կորցնել: Այդ պատճառով, չնայած տարածված կարծիքին, մակարոնեղենը կարող է առողջ սննդակարգի մաս դառնալ»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջոն Սիվենփիփերը:

Փորձագետները քաշի նվազումը բացատրել են այն հանգամանքով, որ մակարոնեղենը օժտված է ցածր գլիկեմիկ ինդեքսով:








































