Մի քանի հիմնական օրակարգային կետեր կան, որոնք եթե դրվեն, ես միայն այդ պարագայում կմիանամ «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը:
«Մասնավորապես կարևորում եմ արդար և անկախ դատական համակարգի խնդիրը, ընտրական ազատ և անկախ մեխանիզմների ստեղծման խնդիրը, պետություն-բիզնես, պետություն-եկեղեցի տարանջատումը, որովհետև այսօր, ցավոք, եկեղեցին մեծ ծավալով սերտաճած է պետության հետ: Դա երևում է դպրոցներից, մանկապարտեզներից, երբ ճաշից առաջ երեխաներին աղոթել են տալիս: Եթե այս հարցերը դրվի, լինի կոնսենսուս, ես ինձ պատկերացնում եմ այդ ամենի մեջ»,- նշեց նա:
Մինասյանի խոսքերով՝ ճանաչելով «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներին, վստահ է, որ ոչ թե անձի, այլ համակարգային խնդիր են դրել. «Բայց դեռ ինձ համար հստակեցված չեն իմ նշած օրակարգային հարցերը: Հույս ունեմ, որ պարտադիր այդ խնդիրները կդրվեն»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ տեսանյութում։












































