Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Four Four Two» ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ ցանկանում է դառնալ իր ներկայիս թիմի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը:
«Երբ լսեցի «Արսենալի» հետ գործարքի մասին, ասացի՝ այո: Ես ինքս էի ուզում անել դա: «Արսենալ» տեղափոխվելու համար երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարևոր է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չէի էլ կարող երազել ավելի լավ մեկնարկի մասին: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլին: Ես միացա «Արսենալին», քանի որ Վենգերն էր այդպես ցանկանում, ոչ էլ ուզում էր ազատվել Սանչեսից: Մենք տարբեր բնավորությունների, տարբեր ֆուտբոլիստներ ենք:
Ես ամեն ինչ անելու եմ ակումբի համար: Ուզում եմ իմ անունը թողնել «Արսենալի» պատմության մեջ և դառնալ լեգենդար ֆուտբոլիստներից մեկը՚»-ասել է Մխիթարյանը:











































