Դիետա պահող ծխողները ավելի են վտանգում իրենց առողջությունը, քան չծխողները։ Գիտնականները նաև որոշել են, թե որքանով են ծխողները զգայուն կալորիական սննդի նկատմամբ։
Փորձագետները պարզել են, որ ծխող մարդուն ավելի շատ էներգիա է պետք սնունդը մարսելու համար, քանի որ էներգիայի մի մասը գնում է ծխախոտի թունավոր նյութերից օրգանիզմի պաշտպանությանը։ Եվ դա առանձնապես կապ չունի այն հանգամանքի հետ, թե դիետայի ժամանակ մարդը ինչ հաճախականությամբ է ծխել։ Միևնույնն է, օրգանիզմին ինչ որ մի օգտակար նյութ պակասում է։
Բացի այդ, հետազոտողները պարզել են ծխողների զգայունությունը սննդի կալորիականության նկատմամբ։ Օրգանիզմում նիկոտինի մշտական առկայության պատճառով ծխողը ավելի շատ է սովի զգացողություն ունենում։







































