Համացանցային Yahoo ընկերության աշխատակիցների մեծ մասը հրաժարվել են տեղափոխվել Yahoo! Mail փոստային ծառայություն՝ չնայած ղեկավարության պահանջին: Այս մասին հայտնում է All Things Digital պարբերականը:
Ինչպես զգացվում է ընկերության աշխատողներին հասցեագրված նամակից, 2013-ի սկզբից Yahoo! Mail-ից սկսել է օգտվել աշխատողների միայն 25 տոկոսը, մնացած 75 տոկոսը, ինչպես նախկինում, գործարար նամակագրության համար օգտվում է Microsoft Outlook-ից:
Ծառայողական նամակում ասվում է, որ աշխատողներին իրենց սեփական փոստային ծառայություն տեղափոխելու նպատակը ձախողվել է:
Համացանցի այլ օգտվողների շարքում Yahoo! Mail-ի կիրառման նպատակով ներգրավումների փորձերի արդյունքում հոկտեմբերի սկզբին Yahoo-ն ներկայացրել է ծառայության մասշտաբային վերադիզայնավորում և նոր գործառույթներ:









































