Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Սերժ Սարգսյանը ընդդեմ վտանգավոր պարապության

Ապրիլի 9-ից Հայաստանի խորհրդարանում կհայտնվի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, և փաստորեն կսկսվի դրա քննարկումը, որը նախատեսվում է վավերացնել այդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի տնտեսական, քաղաքական ու նաև ըստ էության աշխարհաքաղաքական կարևորության մասին առիթ ունեցել ենք անդրադառնալու բազմաթիվ հոդվածներով և թերևս չարժե ներկայումս մանրամասն ծավալվել այդ մասով:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ համաձայնագիրը Հայաստանի հարցում առնվազն միջնաժամկետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի վկայություն է Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ այդ կարևորագույն փաստաթղթի վավերացման գործընթացը փաստորեն զուգորդվել է Հայաստանում, այսպես ասած, «միստիկ» նշանակություն ստացած շաբաթվա հետ, երբ Սերժ Սարգսյանը վայր է դնում նախագահի լիազորությունը, և դրանից հետո առնվազն մեկ շաբաթ նա չի ունենալու դե յուրե իշխանություն և փաստացի գործելու է իշխանական բոլորովին այլ հիերարխիա: Ընդդիմությունն արդեն իսկ հասցրել է այդ շաբաթը հռչակել որպես անիշխանության շաբաթ, որից պետք է օգտվի հասարակությունը և կատարի իշխանափոխություն:

Իհարկե, մի կողմ թողնենք այն, թե ինչքանով է ռացիոնալ, պրագմատիկ և ընդհանրապես քաղաքականապես մեղսունակ այդ հայտարարությունը, բայց ակնհայտ է, որ իրավիճակը այդ մեկ շաբաթվա ընթացքում անշուշտ լինելու է ոչ սովորական, անգամ իշխանության ներքին տրամաբանության, ներքին զարգացումների և մտայնությունների տեսանկյունից, ներքին բալանսի տեսանկյունից: Ահա այդ իմաստով շատ հետաքրքիր է դառնում այն, որ այդ կարևորագույն փաստաթղթի խորհրդարանական քննարկումները իշխանությունը կազմակերպում է այնպիսի ժամանակացույցով, որ դրանք համընկնում են «միստիկ», այսպես ասած, արտասովոր շաբաթվա հետ կամ աննախադեպ շաբաթվա հետ:

Լինո՞ւմ են քաղաքականության մեջ այդպիսի պատահականություններ: Հարցը գուցե հռետորական է: Միևնույն ժամանակ, թերևս չարժե տրվել ավանդական գայթակղությանը, թե իշխանությունը դրանով փորձում է շեղել հանրության ուշադրությունը, այսպես ասած, «անիշխանական» կամ «իշխանության փողոցում ընկած լինելու» վիճակից: Իհարկե, չի բացառվում նաև այդ հանգամանքը, սակայն այստեղ, իհարկե, կա մեկ այլ՝ գուցե ավելի լուրջ և էական խնդիր:

Մեծ հաշվով, այդ կարևոր համաձայնագրի քննարկման և վավերացման գործընթացը փաստորեն խորհրդարանում կազմակերպվում է մի ժամանակահատվածում, երբ իշխանությունը ըստ էության «ժամանակավոր» է, իսկ դա նշանակում է, որ չկա, այսպես ասած, կոնկրետ պատասխանատու, այսինքն՝ դա մի շաբաթ է, որի վրա հնարավոր է «դուրս գրել» շատ բան: Ահա հենց այդ տեսանկյունից է մտահոգություն առաջացնում այն, որ կարևորագույն համաձայնագրի վավերացման գործընթացը «համընկել» է հենց այդ ժամանակահատվածի հետ՝ առաջացնելով, իհարկե, առնվազն հարցադրում, թե արդյո՞ք արտասովոր շաբաթվա ընթացքում որևէ արտասովոր կամ անսպասելի վտանգ չկա Հայաստան-ԵՄ համաձայնագրի համար:

Մյուս կողմից, իհարկե, ժամանակային այդ զուգորդումը կարող է ունենալ նաև հակառակ նշանակություն: Վերջին հաշվով, իշխանության թերևս բոլոր օղակներն են հասկանում, որ գործ ունենք կարևորագույն մի փաստաթղթի հետ, որը գործնականում Հայաստանի անվտանգության, այսպես ասած, փաստաթղթային կարևորագույն բաղադրիչ է: Ասում են, որ Նապոլեոնը իր նախարարներին, այսպես ասած, վտանգավոր պարապության չմատնելու համար նրանց հանձնարարում էր գրավոր աշխատանք կատարել՝ հաշվետվություններ կազմելով, անընդհատ: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը դե յուրե իշխանությունից հեռու արտասովոր շաբաթվա ընթացքում Հայաստան-ԵՄ կարևորագույն համաձայնագրի, այսպես ասած, ուժով փորձում է վտանգավոր պարապություն թույլ չտալ իշխանության մոտ՝ ինչ միտք ասես և ինչ գայթակղություն ասես կարող է առաջանալ այդ պարապությունից:

Ըստ այդմ՝ խորհրդարանական մեծամասնությունից մինչև գործադիր ժամանակավոր պաշտոնակատարներ, Սարգսյանը նրանց դնում է այդ կարևոր համաձայնագրի վավերացման գործընթացի քաղաքական ճնշման տակ, ինչը նույնն է թե՝ վերահսկողության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում