Սաուդյան Արաբիայում տղամարդը հայտարարել է կնոջից ամուսնալուծվելու մասին: Պատճառն այն է, որ նա կնոջ պայուսակում ծխախոտ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով սաուդյան «Օկազ» թերթին:
Թագավորության Ժազան հարավային նահանգի բնակիչը պատահաբար կնոջ պայուսակում նկատել է ծխախոտ: Նա կնոջից բացատրություններ է պահանջել: Կինը հայտնել է, որ չի ծխում և պատկերացում անգամ չունի, թե ինչպես է այն հայտնվել իր պայուսակում: Այդ արդարացումները, սակայն, տղամարդը համոզիչ չի համարել և հայտարարել է ամուսնալուծության մասին:
Աշխարհի ամենապահպանողական երկրներից մեկը հանդիսացող Սաուդյան Արաբիան աշխարհում ամուսնալուծությունների թվով առաջատար դիրք է զբաղեցնում: 2012-ին թագավորությունում գրանցվել է 30 հազար ամուսնալուծություն: Այնտեղ բավարար է տղամարդը երեք անգամ արտասանի «տալաք» (ամուսնալուծություն) բառը, որպեսզի ապահարզանն օրինականացվի:








































