ԱՄՆ-ը փորձում է վերահսկողություն սահմանել Սիրիայում նավթահորերի վրա: Այս մասին Մոսկվայում անվտանգության հարցով համաժողովում հայտարարել է Սիրիայի պաշտպանության փոխնախարար Մահմուդ Շավան՝ գրում է take-profit.org-ը:

«ԱՄՆ-ը որոշել է տարբեր պատճառաբանություններ բերել՝ արդարացնելու համար իր բազաների և զորքի անօրինական ներկայությունը Սիրիայի տարածքում՝ նավթարդյունահանման տեղանքներում վերահսկողություն սահմանելու և Սիրիան մասնատելու նպատակով»,- ասել է փոխնախարարը:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայում «հակամարտության ներուժ» է կուտակում, որը կարող է «բոլորը բոլորի դեմ» նոր մեծածավալ պատերազմի հանգեցնել:










































