Saturday, 20 06 2026
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը արհեստածին է․ ընդդիմությունը պայքարում է ընդդիմության դեմ

«Ես չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանի քայլերթը ինչ օգուտ կտա, բայց  ես այսօր հայկական քաղաքական իրականության համար բավական ստանդարտ վիճակ եմ տեսնում, երբ ընդդիմությունը ոչ թե պայքարում է իշխող կուսակցության դեմ, այլ մեկ ընդդիմությունը պայքարում է մյուս ընդդիմության դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե այս անգամ էլ նախորդ մյուս պայքարներից տարբերվող արդյունք կունենանք։

«Երբ որ ես նայում եմ իրար նկատմամբ փոխադարձ այդ վիրավորանքները, քննադատությունը, ինձ մոտ դեժավյու է։ Ժամանակին էլ կային եռյակ, քառյակ, հնգյակ, հետո դրանք տրոհվեցին, ունեցան վատ ավարտ, և ոչ թե նրա համար, որ վատ ծրագիր էին ներկայացրել, այլ այն պատճառով, որ իրար հետ լեզու չգտան»,- նկատեց Նավասարդյանը։

Նա նշեց, որ իր համար առնվազն անհասկանալի է, թե ինչու են ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը իրենց պայքարը սկսում քաղաքական լուրջ պրոցեսներից մեկ կամ մեկուկես ամիս առաջ, երբ գրեթե ժամանակ չի մնում գործելու։ «Եթե ունեն այդպիսի էֆեկտիվ ճանապարհ, որը կբերի արդյունքի, լավ է, բայց հիմա շատ քիչ ժամանակ է մնացել,  և թե այս կարճ ժամանակում ինչ արդյունք կլինի, մենք կտեսնենք հաշված օրերի ընթացքում»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ շատ հնացած է լոզունգներով քաղաքական պայքարի գնալը՝ մանավանդ, երբ այդ լոզունգների համար բացատրություն չկա, անձի դեմ պայքարելով՝ այլընտրանքային թեկնածու չի առաջադրվում։

«Եթե դու չես ասում, թե ով է քո լիդերը, ով է քո վարչապետի թեկնածուն, երկիրը փորձադաշտ չի։ Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ էին վերաբերվում այդ գործընթացին, նրանք առնվազն մեկ տարի առաջ պետք է հրապարակեին, թե ում են տեսնում իրենք վարչապետի պաշտոնում, առաջարկեին նախարարների իրենց թեկնածուներին։ Այդ թեկնածուների անունները բարձրաձայնվեին, և տեսնեին, թե ինչ արձագանք կա հասարակության մոտ նրանց վերաբերյալ»։
Արամ Նավասարդյանը ասաց, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու մասով այս պայքարը արհեստածին է։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը պայքարում են կոնկրետ անձի դեմ, բայց մեկ անձի փոփոխությամբ բան չի փոխվում։ Երկրում առկա վիճակը համակարգի հետևանքով է, պայքարն էլ, հետևաբար, պետք է լինի համակարգի դեմ, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում