Փարիզի շուրջն ավելի քան 400 կիլոմետր ձգվող խցանումներ են առաջացել ֆրանսիացի երկաթուղայինների գործադուլի երկրորդ օրվա հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM հեռուստաալիքը: Սովորական օրերին քաղաքի մերձակա ճանապարհներին կուտակումների չափերը չեն գերազանցում 200 կիլոմետրը. սակայն գործադուլի պայմաններում ավտոտրանսպորտի օգտագործումը շատ ավելի ինտենսիվ Է դարձել:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատողների գործադուլը «չի թուլացնում իր լարվածությունը»: Երթուղի Է դուրս բերվել, կախված ուղեգծերից, TGV արագընթաց գնացքների սոսկ 10 – 20 տոկոսը, որոնք կարեւորագույն դեր են խաղում աշխատավորությանը մեծ քաղաքներ հասցնելու հարցում:
Երթուղիներում Է տարածաշրջանային գնացքների 50 տոկոսից ոչ ավելին:
Առանձնապես բարդ իրավիճակ Է ստեղծվել Փարիզի տարածաշրջանում, որտեղ, մասնավորապես, լիովին փակ են Transilien տարածաշրջանային գնացքների երկու գծերը:
Գործադուլին, SNCF-ի տվյալներով՝ մասնակցում Է երկաթուղայինների 34 տոկոսը: Ընդամենը մնաշնորհատեր պետական ընկերությունն օրական սովորաբար փոխադրում Է առնվազն 4,5 միլիոն ուղեւոր:
Երկաթուղիներում քաոսն անմիջապես ազդել Է նաեւ երկրի ամբողջ տրանսպորտային համակարգի վրա. կտրուկ աճել Է քաղաքների միջեւ ավտոբուսային հեռավոր չվերթների թիվը, իսպառ գնվել են խոշոր քաղաքների միջեւ ավիաչվերթների տոմսերը: Քաղաքում մետրոն լեփ-լեցուն Է, ինչն առաջացել Է նաեւ քաղաքային RER Էլեկտրագնացքների գծերում գործադուլի տարածումից: Ապրիլի 4-ին դրա գծեր Է դուրս բերվել շարժակազմերի միայն 30 – 50 տոկոսը: Ինչպես հայտնել են երկաթուղային ճյուղի առաջատար արհմիությունները, գործադուլն ընդմիջումներով կտեւի մինչեւ հունիսի 28-ը:
Երկաթուղայինները, որոնք դժգոհ են պետության առաջարկած բարենորոգման նախագծից, մտադիր են այդ ժամանակամիջոցում գործադուլ անել ընդհանուր առմամբ 36 օր կամ շաբաթական երկու օր: SNCF-ի ղեկավարության գնահատումների համաձայն՝ գործադուլի յուրաքանչյուր օրը պետության վրա կնստի ավելի քան 20 միլիոն եվրո: Գործադուլը լուրջ վնասներով Է սպառնում նաեւ զբոսաշրջության ճյուղին: Երկաթուղայինների խոշորագույն գործադուլը համընկել Է մյուս ճյուղերում բողոքի ակցիաների հետ: Չորրորդ օրն Է, ինչ գործադուլ Է անում Air France ավիաընկերության անձնակազմի մի մասը, որն այժմ ապահովում Է չվերթների սոսկ երկու երրորդը: Աստիճանաբար միանում են նաեւ կոմունալ ծառայությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































