Մարտ ամսին Սիրիայում առևանգվել է 1096 մարդ, այդ թվում՝ 110 կին և 38 երեխա: Այս մասին տեղեկացնում է Anadolu-ն՝ հղում կատարելով Սիրիական իրավապաշտպան կազմակերպությանը (SNHR):
Իրավապաշտպանների տվյալներով՝ Դամասկոսի մերձակայքում սիրիական ռեժիմի ուժերը առևանգել են 749 մարդու: «Իսլամական պետության» ահաբեկիչները Դամասկոսի, Դերայի և Դեյր-էզ-Զորի մերձակայքում առևանգել են 21 մարդու, այդ թվում՝ 1 կին և 4 երեխաներ, իսկ Ասադի ռեժիմի դեմ պայքարող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը առևանգել է 19 մարդու:











































