Sunday, 07 06 2026
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար

Էրդողան-Պուտին. Սերժ Սարգսյանի քայլից հետո առաջինը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ժամանել է Անկարա: Ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխայցերը վերջին տարիներին կրում են պարբերական բնույթ և ըստ էության դարձել են ինչ-որ իմաստով սովորական: Ինչ-որ իմաստով, քանի որ խորքային առումով դրանք ոչ թե պարզապես արարողակարգային են, այլ ըստ էության արտացոլում են ներկայումս տեղի ունեցող դինամիկ աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնցում Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ էության, «դժբախտության եղբայրներ» են: Ընդ որում, կրկնակի «դժբախտության», քանի որ մի կողմից երկուսն էլ լուրջ խնդիրներ ունենալով Արևմուտքի հետ, միաժամանակ նաև լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, պարզապես զուտ տակտիկական նկատառումներից ելնելով ներկայումս ստիպված են մոռանալ դրանք, կամ ավելի շուտ՝ անտեսել: Թեև, որքան դրանք անտեսվում են, այնքան արտահայտվում են առավել ողբերգական դրվագներով, և որպես կանոն՝ Ռուսաստանի որոշակի կորուստներով:

Հետո իհարկե Մոսկվան ստիպված է լինում պարբերաբար հայտարարել, թե դրանց մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ իրականում ինչ-որ «երրորդ ձեռք» փորձել է հարվածել ռուս-թուրքական հարաբերությանը: Ակնհայտ է, սակայն, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգում են ռեզինը և պարզ չէ, թե այն որտեղ է կտրվելու: Թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը, անկասկած, լավ են պատկերացնում, որ միմյանց համար փոխադարձաբար ունեն ընդամենը Արևմուտքի դեմ խաղաքարտի նշանակություն, ոչ ավելի: Պարզապես երկուսն էլ չեն շտապում օգտագործել այդ խաղաքարտը, թերևս հասկանալով, որ դա վերջինն է, և չաշխատելու կամ չհաջողելու դեպքում կմնան լիովին ձեռնունայն՝ ով որ փորձի օգտագործել մյուսին:

Այդ իմաստով, ռուս-թուրքական հարաբերությունը առերևույթ, տակտիկական առումով վերելք և դինամիկ զարգացող բնույթի պարագայում, խորքային, ռազմավարական առումով ունի մաշող բնույթ, և կողմերը փորձում են մաշեցնել միմյանց քաղաքական դիրքերը: Հայաստանի դիտանկյունից գործընթացը, անշուշտ, ունի պատմական բավականին անմխիթար պրիզմա՝ ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի համար մշտապես հանգեցրել է բավականին ծանր կորուստների:

Մյուս կողմից, սակայն, անշուշտ պետք չէ քաղաքական զարգացումներին նայել ֆատալիստական մոտեցումով: Ճակատագրապաշտությունը քաղաքականության թշնամին է: Իրավիճակը նախկինում և այսօր բոլորովին այլ է: Աշխարհը նույնը չէ անգամ 10 տարի առաջվա համեմատությամբ, ուր մնաց՝ 100 տարին: Խնդիրն այն է, թե մենք որքան համարժեք ենք փոխվել աշխարհի փոփոխությունների համատեքստում, մենք որքանով ենք նոր: Այդ տեսանկյունից Պուտինի և Էրդողանի ներկայիս շփումը, փաստորեն, առաջինն է հայ-թուրքական ուղղությամբ Երևանի վերջին քայլի՝ արձանագրությունների չեղարկման ֆոնին: Դժվար է ասել, թե հայկական օրակարգը ինչ տեղ է ունենալու Պուտինի և Էրդողանի զրույցի օրակարգում, սակայն հատկանշական է, որ թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան առանձնակի անդրադարձեր ու արձագանք չեն տվել Սերժ Սարգսյանի քայլին, ինչը գուցե ոչ այնքան դրա հանդեպ անտարբերության, ինչքան հակառակի՝ դրա վերաբերյալ համատեղ քննարկումների անհրաժեշտության ցուցիչ է:

Ի վերջո, խնդիրը տվյալ պարագայում չի առնչվում միայն հայ-թուրքական հարաբերության հեռանկարին, հատկապես եթե նկատի առնենք այն, որ վերջին շրջանում Անկարայի հանդեպ բավականին ագրեսիվ դիվանագիտություն է վարում Ֆրանսիայի նոր նախագահը և դրանում բավական զգալի տեղ տալիս հայկական հարցին, արել է մի շարք հնչեղ հայտարարություններ այդ կապակցությամբ: Հայկական հարցը գործնականում եղել է այն քիչ հարթություններից մեկը, որտեղ Թուրքիան և Ռուսաստանը կարողացել են հանգել պայմանավորվածությունների: Պայմանավորվածություններ, որոնք սակայն ոչ այնքան այդ հարցին են վերաբերել, այլ եղել են դրա հաշվին: Ահա այս տեսանկյունից է, որ ռուս-թուրքական շփումներում մշտապես աչալրջություն է պահանջվում հայկական հարցի կապակցությամբ, հատկապես երբ այն չկա օրակարգում, որովհետև այդ դեպքում բավականին բարձրանում է դրա այսպես ասած՝ կուլիսային խաղարկման և հատկապես անվերահսկելի խաղարկման հավանականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում