Սիցիլիայի հյուսիսարևելյան Ջարդինի Նակսոս կոմունայում հրաբխի ակտիվության հետևանքով բնակավայրերում տեղացել է հրաբխային քարերի «անձրև»:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հաշված րոպեների ընթացքում փողոցները, բակերը, տների ու մեքենաների տանիքները պատվում քարերի ու մոխրի մի քանի սանտիմետրանոց ծածկույթով:
Էթնա հրաբխի ժայթքման արգասիքները քամին տարել է հարյուրավոր մղոններ հեռու:









































