«Մի քանի քաղաքական ուժերի ներկայացրած հայտը՝ ցույցերի, երթերի տեսքով, ընդունելի է, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում ներկայացված է, և կարծում եմ՝ նա ունի համապատասխան թիվ մեկ ամբիոնը իր խոսքը հավուր պատշաճի ներկայացնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով փողոցային պայքարի ձևին:
Նրա խոսքով՝ ինքը երբեք չի տեսել և հիմա էլ չի տեսնում հեղափոխություն. «Իսկ զենքի միջոցով իշխանափոխությանը կտրականապես դեմ եմ ու դեմ կլինեմ մինչև կյանքիս վերջ»:
Ալիկ Սարգսյանը, առանց անուններ հնչեցնելու, նկատեց. «Տարիներ շարունակ ամենակարևոր պահին նրանց խոսքն ու գործը իրար չի բռնում: Չտամ նրանց անունները, ովքեր մի ժամանակ ընդդիմության շարքերում էին, հետո հայտնվեցին իշխանության շարքերում, հետո նորից ընդդիմություն դարձան: Այս մարդկանց հետ այսպիսի հույս փայփայելը ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այս մարդկանց նպատակը երկրի ապագան չէ, այլ վարչապետի պաշտոնի համար «սև կռիվը». «Որոշ մարդիկ մտածում են՝ ըհը, ստեղ կարելի է մի բանի հասնել, քանի որ խորհրդարանական համակարգ է: Բայց այսօր վարչապետի պաշտոնը նախագահին հավասար լիազորություններ ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում: