Առաջարկվում է փոփոխություններ մտցնել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Կանոնակարգում: Այս մասին ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Մասնավորապես, առաջարկվում է Ազգային Ժողովի նիստի անցկացման ժամի եւ օրակարգի մասին տեղեկությունը տրամադրվի Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջի միջոցով՝ նիստից երեք օր առաջ: Բացի այդ, առաջարկվում է, որպեսզի ԱԺ խոսնակը հնարավորություն ունենա որոշումներ կայացնել եւ անհրաժեշտության դեպքում արգելել տեղեկատվության տրամադրումը խորհրդարանի ինտերնետային կայքի միջոցով:












































