Ֆիլադելֆիան դարձել է ամերիկյան առաջին քաղաքը, որի իշխանություններն արգելք են սահմանել հրազենային զենքի տիրաժավորման վրա, հայտնում է Philadelphia թերթը:
Արգելք սահմանելու մասին որոշումը կայացվել է նոյեմբերի 21-ին Ֆիլադելֆիայի քաղաքային խորհրդի կողմից: Ընդ որում՝ քաղաքային իշխանությունները նշել են, որ իրենք տեղյակ չեն քաղաքում 3D-պրինտերների առկայության մասին, զենքի տիրաժավորման ու օգտագործման մասին հստակ վիճակագրության չեն տիրապետում:
«Տպագրված» հրազենային զենքի թեման ԱՄՆ-ում առաջին անգամ է արծարծվում: Ընթացիկ տարվա մայիսին ամերիկացի էնտուզիաստ-զինագործ Քոդի Ուիլսոնը 3D-պրինտերով տպագրեց ատրճանակ, որը բաղկացած էր 16 դետալից:
2013թ. մայիսին ԱՄՆ Պետդեպի պաշտպանության առևտրի վերահսկողությունը Ուիլյամսից պահանջեց հեռացնել ատրճանակի թվային մոդելի մատչումը, ինչը արվեց, սակայն շատերը հասցրել էին բեռնել գծագրերը:
2013 հուլիսին մի կանադացի՝ ThreeD Ukulele անունով, The Liberator-ի հիման վրա տպագրեց The Grizzly ինքնաձիգ:
«Տպագրվող» զենքը հարուցում է ամերիկյան իշխնությունների անհանգստությունը, քանի որ այն, լինելով պլաստիկից, հակաում է 1988թ. հրազենային զենքի մասին ակտի պահանջներին:
Բացի դրանից՝ ԱՄՆ-ում ենթադրում են, որ նման ատրճանակները, որոնք հասարակ ու էժան են, կնպաստեն երկրում հանցավորության աճին:









































