Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Նախորդ տարվա ընթացքում արտաքին պետական վարկերի գծով ներհոսքը կազմել է ավելի քան 690 միլիոն դոլար. ԿԲ

ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին վարկերը 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 4 միլիարդ 630 միլիոն դոլար: ՀՀ կառավարությանը տրված վարկերը 4 միլիարդ 28.4 միլիոն դոլար են, Կենտրոնական բանկինը` 601.5 միլիոն դոլար:

Տվյալները վերցված են ԿԲ «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-դեկտեմբերի» փաստաթղթից: ՀՀ արտաքին պետական վարկերի կառուցվածքում 78.6 տոկոսը բաժին է հասնում բազմակողմանի, 21.4 տոկոսը` երկկողմանի վարկերին: 2017 թվականի վերջի դրությամբ` Հայաստանի արտաքին պետական վարկերի 40.5 տոկոսը տրվել է Համաշխարհային բանկի և գյուղատնտեսության զարգացման գործակալության կողմից, 14.2 տոկոսը՝ Ասիական զարգացման բանկի, 8.7 տոկոսը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 6.6 տոկոսը` Եվրասիական զարգացման բանկի, 5.1 տոկոսը՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից: Եվրամիության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) տված վարկերը միասին կազմում են 3.4 տոկոս:

Առանձին երկրների կողմից Հայաստանի պետական հատվածին հատկացված վարկերի մեջ ամենամեծ մասնաբաժինը 2017-ի վերջին դրությամբ ունեցել է Գերմանիան (6.4 տոկոս), Ռուսաստանի տված վարկերը ամբողջի 5.5 տոկոսն են կազմում, Ճապոնիայինը` 5.2, Ֆրանսիայինը՝ 2.6:

2017 թվականի հունվար-դեկտեմբերին արտաքին պետական վարկերի գծով ներհոսքը կազմել է 693.7 միլիոն դոլար, որից շուրջ 55 տոկոսը կամ 381 միլիոն դոլարը ներգրավվել է բազմակողմանի պաշտոնական աղբյուրներից: Երկկողմանի պայմանագրերով ստացված միջոցները կազմել են 312.7 միլիոն դոլար, որից 86.5 միլիոն դոլարը ստացվել է Գերմանիայից:

2017 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում արտաքին պետական վարկերի հիմնական գումարների գծով մարումները կազմել են 145.3 միլիոն դոլար, իսկ տոկոսավճարները` 77.6 միլիոն դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում