ԱՄՆ արդարադատության նախարարությունը կքննարկի իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով։ Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Նավասը։
«Մենք կքննարկենք ցանկացած նյութ, որը Թուրքիայի կառավարությունը կկարողանա ներկայացնել մեզ՝ այդ գործի հետ կապված»,-ասել է նա։
Թուրքիայի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին, Անկարայում։
Ապրիլից 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սպանության հետևում է կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենը։












































