Անշարժ գույքի բնագավառում բավականին թանկարժեք գնում է կատարել Կատարի էմիր շեյխ Թամին բեն Համադ Ալ Թանին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Tel Quel ամսագրին, 33-ամյա հարուստ կառավարիչը ձեռք է բերել հսկայական պալատ Մարոկկոյում, որը պատկանել է սաուդացի արքայազն Սուլթան իբն Աբդել Ազիզ Ալ-Սաուդին, ով մահացել է 2011թ. հոկտեմբերին:
Շքեղ շինությունը, որը տեղի մամուլում ստացել է «հազար ու մեկ գիշերների պալատ» անվանումը, տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի գեղատեսիլ վայրում:
Ամսագրի տվյալներով՝ Կատարի էմիրը պալատը գնել է ավելի քան 300 միլիոն դոլարով, ինչը Մարոկկոյի անշարժ գույքի պատմության մեջ ամենաթանկարժեք գործարքն է:
Հաղորդվում է, որ պալատը կծառայի որպես հանգստի վայր Կատարի նախկին կառավարիչ շեյխ Համադ բեն Խալիֆ Ալ Թանիի համար, ով 2013թ. հունիսին հրաժարվել է գահից հօգուտ իր որդու՝ շեյխ Թամիմի:










































