Thursday, 02 07 2026
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով

Երկիր Burger King

Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 9 մարդ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բարեբախտաբար, զոհեր չկան: Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։

Հատկապես Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհից հետո հասարակությունը նման պատահարներին արձագանքում է ավելի զգայուն և էմոցիոնալ: Պատահական չէ, որ Burger King-ում տեղի ունեցած պայթյունի լուրն արագ տարածում գտավ լրատվամիջոցներում` իր վրա բևեռելով հասարակության համակ ուշադրությունը: Այս պարագայում տեղի ունեցածին լրացուցիչ ինտրիգ է հաղորդում այն հանգամանքը, որ տուժածների մեջ կան նաև օտարերկրացիներ, այդ թվում` Ռուսաստանի և Իրանի քաղաքացիներ:

Պատահական չէ, որ քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ժամանել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Խորհրդարանի խոսնակը բժշկական խալաթով է եղել։ Ըստ ամենայնի` պահանջարկված են եղել Բաբլոյանի մասնագիտական ունակությունները, որովհետև տուժածների մեջ կան նաև երեխաներ:

Անշուշտ, իրադարձության տաք հետքերով չենք ուզում հեռուն գնացող ենթադրություններ անել, առաջ քաշել վարկածներ, առավել ևս` խախտել անմեղության կանխավարկածը:

Այնուամենայնիվ, ցավալին այն է, որ անգամ օտարի ողբերգությունից դասեր չենք քաղում` թողնելով, որ դժբախտությունը չոքի մեր դռանը: Եթե զոհեր չկան, դրանից միջադեպը չի դադարում վտանգավոր լինելուց, մանավանդ, որ զոհեր այս դեպքում չի եղել միայն երջանիկ պատահականության շնորհիվ:

Կեմերովոյի դեպքերից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե պատասխանատու են պատկան մարմինները, որոնք կաշառքի, փողի դիմաց տնտեսվարողներին «վաճառում» են ցանկացած իրավունք: Burger King-ի պայթյունի դեպքում, ըստ ամենայնի, դարձյալ գործ ունենք քաղաքային իշխանությունների, պատկան մյուս մարմինների առնվազն ոչ պատշաճ վերահսկողության հետ, ինչը, անշուշտ, հետևանք է ոչ արդյունավետ և կոռումպացված կառավարման: Նման միջադեպեր, որպես կանոն, տեղի են ունենում հատկապես այն երկրներում, որտեղ իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են, ինչի հետևանքով անտեսվում են հասարակության անվտանգությունն ու շահերը: Այս դեպքում էապես տուժել են նաև մեր երկրի հեղինակությունն ու իմիջը, որովհետև միջադեպը տեղի է ունեցել մեր մայրաքաղաքի ամենաէլիտար հատվածներից մեկում, ինչի հետևանքով տուժել են նաև օտարերկրացիներ, ովքեր Հայաստանից, անշուշտ, կհեռանան տխուր տպավորություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում