ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ամենամյա Զատկի միջոցառումների համար Սպիտակ տան մոտ հավաքված երեխաներին՝ պաշտպանական ոլորտի ֆինանսավորման մասին ելույթով։
Երկրի նախագահը իր ճառն արտասանել է պատշգամբից, որտեղ իր կողքին է եղել կինը՝ Մելանյան, ինչպես նաև զատկի ճագարը։ Նախագահը սկսել է իր ելույթը Սպիտակ տան մասին խոսքերով։
Այնուհետև նա սկսել է խոսել տնտեսության մասին, որը ավելի է ամրանալու և ուժեղանալու, իսկ հետո անցել է զինվորականներին։ Նա երեխաներին պատմել է, որ պաշտպանական ոլորտը շուտով լինելու է այն մակարդակի վրա, ինչպիսին երբեք չի եղել և հիշեցրել է տրամադրված ֆինանսավորման մասին։ «Պատկերացրեք, 700 միլիարդ դոլար, հենց այդքան է այս տարի տրամադրվելու մեր զինվորականներին»,– ասել է նա։
Ամեն տարի Սպիտակ տան դիմացի արահետում ավանդական զատկի խաղն է անցկացվում. ձվերի գլորումը (Easter Egg Roll)։ Մինչև 13 տարեկան երեխաները մրցում և ձվեր են գլորում։
President Trump touts the economy and the military at the annual White House Easter egg roll https://t.co/8hEYKAaKXx
— CNN Politics (@CNNPolitics) 2 апреля 2018 г.












































