«Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացած «Նանտ»-ի դեմ խաղում կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի փոխարինման փաստը:
Ֆուտբոլիստը փոխարինվեց հանդիպման 63-րդ րոպեին` 0:0 հաշվի ժամանակ: Ռադամելը դժգոհություն հայտնեց` մարզչի կայացրած որոշման պատճառով:
«Չէի ցանկանում ռիսկի դիմել, ինչի համար էլ փոխարինեցի Ֆալկաոյին: Խաղից առաջ նա ազդրի հետ կապված խնդիրներ ուներ: Նորմալ է, որ Ռադամելը փոքր-ինչ հիասթափված էր: Բայց ես պարտավոր էի զգույշ լինել»,- ասել է մասնագետը:








































