Tuesday, 23 06 2026
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ

Սարգսյանի վարչապետությունը՝ ինչպես հայտնի ֆիլմում

Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է վիճակագրամարտը Սերժ Սարգսյանի հետ՝ հրապարակելով մեկը մյուսից տպավորիչ տնտեսական ցուցանիշներ: Այդ ցուցանիշների իրականությանը համապատասխանությունը ինչպես միշտ, այնպես էլ առավել ևս այժմ, անշուշտ, մնում է հանրության գլխավոր հարցը՝ հաշվի առնելով այն, որ կյանքի, կենսամակարդակի որևէ շոշափելի փոփոխություն «հաշվետու» ժամանակահատվածում հանրությունը այդպես էլ չի զգացել, սակայն Կարապետյանի խնդիրը ամենևին հանրությունը չէ իհարկե, այլ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը: Ի վերջո, հավատում են մարդիկ այդ թվերին, թե ոչ՝ վարչապետին չի հետաքրքրում:

Խնդիրն այն է, որ նա հրապարակում է թվերը, և Սերժ Սարգսյանը կամ պետք է դժգոհություն հայտնի այդ կապակցությամբ և ասի, թե միևնույն է՝ քիչ է, կամ պետք է ընդունի, որ Կարեն Կարապետյանը ցուցաբերել է սպասվածից էլ ավելի լավ արդյունք, և հետևաբար կանգնի բավական բարդ բացատրության առաջ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հեռացնել սպասվածից էլ լավ աշխատած վարչապետին:

Թվում է՝ Սարգսյանը գտել է ելքը՝ անվտանգություն, մարտահրավերներ, որոնք գերակա են զուտ տնտեսական ցուցանիշների նկատմամբ: Բայց պետք է արձանագրել, որ այստեղ իրավիճակը առավելապես տեսական է, այսինքն՝ չկան, այսպես ասած, կոնկրետ օրինակներ, որոնք կդառնային Սերժ Սարգսյանի առաջադրման հիմք: Սարգսյանն էլ, թվարկելով առաջադրվելու հնարավոր հիմքերը, հիշատակում էր առավելապես անցած իրողություններ՝ ապրիլյան քառօրյա, հուլիսյան ՊՊԾ:

Ըստ էության միակ գործնական, այսպես ասած՝ օպերատիվ կամ ընթացիկ, ներկա հիմքը կապված էր փողոցային պայքարի հետ, որ հիշատակեց Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե կան ուժեր, որոնք կոչեր են անում հակառակ քաղաքագիտության կանոնների: Իսկ խոսքն ակնհայտորեն այն մասին է, որ նրանք վիճարկում են Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը, որովհետև քաղաքագիտության և նաև սահմանադրականության տեսանկյունից այստեղ չկա որևէ խնդիր: Հետևաբար ստացվում է, որ վարչապետ լինելու հավանականության վերաբերյալ Սերժ Սարգսյանի գոնե առայժմ բերած փաստարկներից միակ «օնլայնը» հենց փողոցում նրա իսկ վարչապետության դեմ ծավալվող շարժումն է, դա է միակ «ներկա» փաստարկը, որը անցյալ ժամանակով չէ:

Համաձայնեք, որ իրավիճակը իսկապես տարօրինակ է, ինչպես հայտնի ֆիլմում՝ «նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: Նա, ով հայտարարում է Սերժ Սարգսյանին խանգարելու մասին, կամ նրանք, ովքեր հայտարարում են, ստացվում է՝ Սարգսյանին օգնում են որպես վարչապետ լինելու փաստարկ, այն էլ միակը իրական ռեժիմում:

Կբավականացնի՞ Սարգսյանին այդ փաստարկը, թե՞ մինչև ապրիլի 17 իրավիճակը նա կհամալրի անվտանգային բնույթի այլ փաստարկներով, որոնք լրացնելով փողոցում առկա փաստարկը՝ Սարգսյանին թույլ կտան նաև առավել անվրեպ կառավարել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում