New York Magazine հանդեսն ապրիլյան համարի շապիկին զետեղել Է երգիծական ֆոտոկոլաժ, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկերում Է խոզի տեսքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հրատարակության թղթակից Յաշար Ալին Twitter-ի իր Էջում:

Ֆոտոկոլաժն ուղեկցվում Է հետեւյալ մակագրությամբ. «Գաղտնի նախահամաձայնությունը չԷ… անիրազեկությունը չԷ… դաժանությունը չԷ… պատճառը կոռուպցիան Է, տխմար»: Թրամփի մասին հոդվածը լույս Է տեսել «Ինչու՞ են սեփական շահերից բխող նրա գործողությունները խոշորագույն քաղաքական վնաս հանդիսանում» վերտառությամբ: Հրատարակությունը հրապարակումը նվիրել Է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում Թրամփի գտնվելու 501-րդ օրվան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































