style.rbc.ru-ն ներկայացնում է առաջիկա 5 տարիների ամենասպասված ավտոմեքենաները, որոնք պետք է ստեղծվեն մոտակա 5 տարում և ի վիճակի կլինեն ապշեցնել նրանց երևակայությունն ու թեթևացնել դրամապանակը, ովքեր որոշել են թարմացնել սեփական ավտոպարկը:
Lamborghini Cabrera (2015)

Ինչո՞վ է այն յուրահատուկ: Ենթադրաբար, Lamborghini Gallardo-ին փոխարինելու կգա Lamborghini Cabrera-ն: Դատելով նկարներից՝ այն լինելու է Gallardo-ի ու Aventador-ի միջանկյալ մի բան:
Lamborghini Cabrera-ն վաճառքի կհանվի 2014-ի վերջին, 2015-ի սկզբին:
2. BMW 8 (2016)

BMW-ն երկար դադարից հետո վերջապես կունենա նոր սուպերմեքենա: M8-ը կկառուցվի այն նույն հարթակի վրա, ինչ BMW i8-ը և հագեցած կլինի բենզինայի շարժիչով:
3. Mercedes Benz CLS (2015)

Այս տարի Mercedes-ը հայտնեց արտադրությունից SLS AMG մոդելը հանելու մասին: Մոդելի իրավահաջորդը պետք է կրի SLC անվանումը: Մեքենան լինելու է ավելի թեթև ու շարժունակ, մեքենայի դռները կլինեն սովորական, ոչ թե «ճայի թևերի» պես: Ենթադրաբար, մոդելի դեբյուտը տեղի կունենա 2014թ. Գերմանիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի ժամանակ:
4. Porsche 96 (2017)

Porsche 960-ը նախապես որոշվել էր շուկա դուրս բերել 2015-ին, սակայն նախագիծն այնուհետ հետաձգվեց: Porsche-ն պլանավոում է ամեն տարի վաճառել 3-4 հազար մեքենա: Արտադրությունը կմեկնարկի 2017-ին, իսկ մոդելի արժեքը կկազմի մոտ 200 հազար դոլար:
5. LaFerrari (2017)

Մոդելը ցուցադրվել է Ժնևի ավտոսրահում այս տարի: Այս հիբրիդը նախատեսվում է արտադրել ընդամենը 499 օրինակով: Այն խոստանում է դառնալ ամենաարագ Ferrari-ն բրենդի ամբողջ պատմության ընթացքում: Մեքենան կշռում է 1300 կգ և հագեցած է 6,3 լիտր տարողունակությամբ բենզինային շարժիչով:
Մեքենան ի վիճակի է 100 կմ/ժ արագության հասնել ընդամենը 3 վայրկյանում:








































