Համաձայն նոր ուսումնասիրությունների՝ աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, 1920թ.-ից ի վեր ընդարձակվել է 10 տոկոսով՝ տեղեկացնում է economistua.com-ը:
Մերիլենդ նահանգի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են կլիմայական փոփոխությունների ազդեցությունը երկրագնդի մակերեսի վրա և հանգել են այն եզրակացության, որ չոր ձմեռները և բարձր ջերմաստիճանով ամառները ուժեղացնում են Երկիր մոլորակի ընդհանուր չորությունը: Անապատի ընդարձակումը նաև խնդիրներ է ստեղծում Սահելեի՝ անապատի և կանաչ փարթամ տարածքների անցման սահմանագծի բնակիչների և էկոհամակարգի համար:

Սահարան հատկապես ընդարձակում է իր սահմանները ամռան ամիսներին, իսկ ձմռանը դրանք համեմատաբար նեղանում են:











































