Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղի ունեցավ «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը:
Երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղ մասնակիցները վառվող կանթեղները դասավորել են խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը:











































