Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին աջակցել է Իտալիայի դրոշի տակ հանդես եկող հայ քիկ-բռնցքամարտիկ Գևորգ Պետրոսյանին, ով Glory 12 մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում սենսացիոն պարտություն է կրել Հոլանդիայի ներկայացուցիչ Էնդի Ռիկսիից:
«Գևորգ Պետրոսյանը կատարելության օրինակ է: Ես դիտել եմ նրա մենամարտը: Իմ ընկեր, դու լավագույնն ես, չնայած այսօրվա պարտությանը»,- գրել է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:








































