Իրանի առևտրաարդյունաբերական պալատի նախկին ղեկավար Ալինակի Խամուշին կիրակի հայտարարել է, որ ԱՄՆ-ը սառեցրել է Իրանի 8 մլրդ դոլարի բաժնետոմսերը Ժնևում ձեռք բերված համաձայնությունից հետո: Այդ մասին հաղորդում է FARS գործակալությունը:
Խամուշին նշել է, որ միջուկային գործարքը կարող է աստիճանաբար բարելավել Իրանի հետ եվրոպական երկրների առևտրային հարաբերությունները:
«Եթե վստահության ամրապնդման միջոցները երկկողմանի շարունակվեն, ապա դա նույնպես կուժեղացնի կապը Իրանի ու ԱՄՆ-ի միջև»,- հավելել է պաշտոնյան:








































