Ամերիկյան հատուկ ծառայությունները միակը չեն, որ գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը: Գաղտնալսումներ են իրականացրել նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Մեծ Բրիտանիան: Այս մասին գրում է գերմանական Focus ամսագիրը:
Ստուգումների արդյունքում նման եզրակացության են հանգել Գերմանիայի հատուկ ծառայությունները: Գաղտնալսման օբյեկտը եղել է Մերկելի բջջային հեռախոսներից մեկը՝ այն, որը պաշտպանված չի եղել ծածկագրերով:
«Մերկելի չպաշտպանված բջջային հեռախոսը, փորձագետների կարծիքով, եղել է ոչ միայն ԱԱԳ-ի վերահսկողության ներքո: Կանցլերի հեռախոսազրույցները լսել են նաև ռուսները, չինացիները, հյուսիսկորեացիները և բրիտանացիները»:
Պարբերականը չի հայտնում՝ որտեղից է տեղի ունեցել գաղտնալսումը, ինչպես նաև այլ մանրամասներ:










































