Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի հարցը։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, Գազայի հատվածում իրադարձությունները և ահաբեկչության դեմ պայքարը։
Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և երկու երկրների միջև կոորդինացումը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի՝ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին բախումներից հետո։








































