Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր հիմնադրած «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Ես հեռանում եմ քաղաքականությունից՝ թողնելով շատ արդյունավետ կառավարություն: Ես հեռանում եմ քաղաքականությունից և մնում ակտիվ քաղաքական գործիչ: Ես խոստանում եմ, որ առնվազն 20 տարի կծառայեմ ժողովրդին: Ձեզ հետ մեկտեղ ես հոգ կտանեմ այն մասին, որ իշխանությունը ծառայի ժողովրդին»,- ասել է նա:
Իվանիշվիլիի խոսքերով՝ կուսակցության նախագահ կդառնա երկրի գործող վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:












































