Կանադայի կառավարությունը պատրաստ է Կիևին սպառազինություն տրամադրել, սակայն՝ ոչ անվճար:

Օտտավան իր աջակցությունն է հայտնել Կիևին, «սակայն չի դիտարկում Ուկրաինային զպառազինության տրամադրման անհատույց տարբերակը»,- նշվում է Կանադայի նախարարների կաբինետի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերին Կանադան պաշտոնապես ներառել է Ուկրաինային այն երկրների ցանկում, որոնց թույլատրվում է զենք մատակարարել: Ռուսաստանում սա դիտարկեցին որպես «արտաքին միջամտություն՝ ներուկրաինական հակամարտությանը»:










































