Հոնգկոնգի Cathay Pacific ավիաընկերության ղեկավարությունը, առաջին անգամ 72 տարիների ընթացքում, թույլ է տվել բորտուղեկցորդուհիներին աշխատել տաբատով:
1946 թվականին ավիաընկերության հիմնադրման օրվանից ի վեր Cathay Pacific-ի բորտուղեկցորդուհիների պաշտոնական համազգեստը եղել է սպիտակ բլուզը՝ Cathay Pacific լոգոտիպով, կարմիր կիսաշրջազգեստը, մուգ սև զուգագուլպաները և սև, կրունկով կոշիկները:
Չնայած աշխատակցուհիների բազմաթիվ դիմումներին, կիսաշրջազգեստը բորտուղեկցորդուհիների դրես-կոդի պարտադիր տարրն էր մնում:
Սակայն բորտ-ուղեկցորդուհիների ասոցիացիայի մասնակիցները վերջապես կարողացել են պաշտպանել՝ կիսաշրջազգեստը տաբատով փոխարինելու իրենց իրավունքը: «Մենք շնորհակալ ենք ընկերությանը՝ մեզ համազգեստի ընտրության հնարավորություն տալու համար: Այժ այն ոչ միայն կապահովի մեր հարմարավետ աշխատանքը, այլ նաև կպաշտպանի մեզ»,- ասել է ասոցիացիայի նախագահ Պաուլին Մակը:








































