«Եթե փորձեն ցույցը ցրել, մենք ոչ թե նրանց նկատմամբ հակաբռնություն կգործադրենք, այլ ուղղակի կփորձենք չցրվել»,- այսօր՝ մարտի 30-ին, Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ են անելու, եթե ոստիկանությունը բռնի ուժ գործադրի:
Նրա խոսքով՝ ֆիզիկապես շատ ուժեղ մարդիկ հոգեպես այնքան էլ ուժեղ չեն:
«Մենք կփորձենք մարդկանց հույս և լավատեսություն գեներացնել ոչ թե մեր, այլ առաջին հերթին՝ իրենց ուժերի նկատմամբ: Մենք կփորձենք շատ արագ արձանագրել և մեր հաղթանակը, և մեր պարտությունը: Այն պահին, երբ ակնհայտ լինի, որ մենք պարտվել ենք, մենք մեր պարտությունը կարձանագրենք»,- ասաց նա՝ ներկայացնելով, թե ինչպես են իրենք փորձելու խուսափել քաղաքական զբոսանքից:
Մանրամասները՝ տեսանյութում: